Աշխարհ

02.04.2022 19:15


Ուսանողը 800-ամյա կնիք է գնել և վաճառել 5000 դոլարով

Ուսանողը 800-ամյա կնիք է գնել և վաճառել 5000 դոլարով

Անգլիայից դպրոցականը մետաղորսիչով 800-ամյա վանքի կնիք է գտել և վաճառել 5000 դոլարով, գրում է GoodNewsNetwork-ը։

10-ամյա Ջորջ Հենդերսոնը հոր՝ Փոլի հետ բարեգործական պեղումների է մասնակցել։ Մասունքի վրա, որը մոտ 800 տարեկան է, պատկերացված է Մարիամ Աստվածածինը՝ մանուկը գրկին։

Ջորջն ու նրա ծնողները որոշել են գտածոն աճուրդի հանել, և այն գրավել է կոլեկցիոներների ուշադրությունը։ Մասունքը գնել է մասնավոր գնորդը, ով դրա համար վճարել է 5239 դոլար: Դպրոցականը որոշել է, որ շահույթը կիսելու է ֆերմերի հետ, ում հողատարածքում հայտնաբերվել է կնիքը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը