Աշխարհ

02.04.2022 18:22


Facebook-ին մեղադրել են «ֆեյք» գրառումների տարածման մեջ

Facebook-ին մեղադրել են «ֆեյք» գրառումների տարածման մեջ

Facebook-ին մեղադրել են այն հարցում, որ սոցիալական ցանցի ալգորիթմները խափանման պատճառով ավելացրել են «ֆեյք» գրառումների դիտումները՝ դրանք արգելափակելու փոխարեն: Այս մասին հայտնում է The Verge պարբերականը՝ հղում անելով ընկերության ներքին փաստաթղթերին:

Աղբյուրի տվյալներով՝ Facebook-ի մասնագետները նկատել են խափանումը անցյալ տարվա հոկտեմբերին, երբ լրահոսում սկսել են ապատեղեկատվություն պարունակող շատ հրապարակումներ հայտնվել: Կեղծ տեղեկատվությամբ գրառումները հեռացնելու փոխարեն սոցցանցի ալգորիթմները նպաստել են դրանց տարածմանն, ինչի արդյունքում դրանց ցուցադրումների թիվն ավելացել է 30 տոկոսով:

Բացի այդ, սոցցանցի համակարգում խափանումների պատճառով Facebook-ն ընկերության կանոնադրությամբ արգելված բովանդակություն է ցուցադրել: Այսպիսով, համացանցային հարթակում «մերկ լուսանկարներ» և բռնություն պարունակող գրառումներ են հրապարակվել: Ընկերությունում հայտարարել են, որ վարչակազմը վերացրել է խափանումը:

«Մենք հետեւել եւ գտել ենք ծրագրային ապահովման խափանման սկզբնապատճառն ու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել»,-ասել է հարթակի պաշտոնական ներկայացուցիչ Ջո Օսբորնը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը