NBC-ի օդերևութաբանն ուղիղ եթերի ժամանակ զանգահարել է երեխաներին՝ նախազգուշացնելու մոտեցող տորնադոյի մասին (տեսանյութ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի օդևութաբան Դագ Կամերերն ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ զանգահարել է երեխաներին՝ նախազգուշացնելու մոտեցող տորնադոյի մասին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ փոթորկի ճանապարհին էր գտնվում նաև Կամերերի տունը, որտեղ այդ պահին երեխաներն էին:
«Այնքան ուշադիր եմ հետևում տորնադոյի ընթացքին, որ տեսնում եմ՝ այն անցնելու է ուղիղ տանս վրայով»,-ասել է օդերևութաբանն ու առանց հապաղելու սմարթֆոնով զանգահարել որդուն: Նա տղային կարգադրում է վերցնել կրտսեր քրոջն ու իջնել տան նկուղ ու այնտեղ տանսհինգ րոպե սպասել մինչև տորնադոն անցնի:
Կամերերն այնուհետև կատակով նշել է, որ ստիպված էր ուղիղ եթերում զանգահարել երեխաներին, քանի որ վստահ էր, որ նրանք այդ ժամանակ իր նախազգուշացումները չէին դիտում ու փոխարենը զբաղված էին առցանց խաղերով: