Աշխարհ

02.04.2022 15:34


Հայաստանից դրական ուղերձներ ենք ստանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանից դրական ուղերձներ ենք ստանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նախարարն ասել է՝ իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման անհրաժեշտության, պետական սահմանի հաստատման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների մասին։

«Տեղեկացրել եմ նրան Հայաստանին արված խաղաղության համաձայնագրի առաջարկի և այդ համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկների մասին։ Վերջին օրերին Հայաստանից մի շարք մարդկանց կողմից դրական մեսիջներ ենք ստանում։ Ադրբեջանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը այս հարցում»,-ասել է Բայրամովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը