Ռուսաստանում սմարթֆոնների քերծվածքների 95 տոկոսը կլանող թաղանթ են ստեղծել
Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի բազայի վրա «Թվային նյութատեսլական․ նոր հումքեր և նյութեր» Ազգային տեխնոլոգիական նախաձեռնությունների (ԱՏՆ) կենտրոնում սմարթֆոնների համար ինքնավերականգնվող պաշտպանիչ թաղանթ են ստեղծել։ Այն տաքացնելիս թույլ է տալիս «բուժել» քերծվածքների 95 տոկոսը, հաղորդել է ԱՏՆ հարթակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քերծվածքները «բուժելու» համար բավական է սմարթֆոնը վարսահարդարիչով տաքացնել մինչև 50-60 աստիճան։«Ըստ փորձարկման արդյունքների՝ ջերմապլաստիկ թաղանթի մեխանիկական հատկությունների վերականգնման առավելագույն աստիճանը երկու օրվա ընթացքում կազմել է 95 տոկոս: Տեսողականորեն մակերեսը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է»,-ասել են ՏԱՍՍ-ին։
Առաջարկվող մեթոդն արդյունավետ է մինչև 1,5 միլիմետր խորությամբ վնասվածքների դեպքում, ասում են գիտնականները։ ԱՏՆ հարթակի աշխատակիցները հայտնել են նաև, որ սմարթֆոնների համար նոր թաղանթները գներով բավական մոտ են արտասահմանյան մոդելներին։
Նմանատիպ տեխնոլոգիաները կարելի է օգտագործել հեռուստացույցների, համակարգիչների և մեքենաների արտադրության մեջ, հավելել են ԱՏՆ հարթակի մասնագետները, հաղորդում է MK-ն։
Ռուսաստանում սմարթֆոնների քերծվածքների 95 տոկոսը կլանող թաղանթ են ստեղծել
Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի բազայի վրա «Թվային նյութատեսլական․ նոր հումքեր և նյութեր» Ազգային տեխնոլոգիական նախաձեռնությունների (ԱՏՆ) կենտրոնում սմարթֆոնների համար ինքնավերականգնվող պաշտպանիչ թաղանթ են ստեղծել։ Այն տաքացնելիս թույլ է տալիս «բուժել» քերծվածքների 95 տոկոսը, հաղորդել է ԱՏՆ հարթակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քերծվածքները «բուժելու» համար բավական է սմարթֆոնը վարսահարդարիչով տաքացնել մինչև 50-60 աստիճան։ «Ըստ փորձարկման արդյունքների՝ ջերմապլաստիկ թաղանթի մեխանիկական հատկությունների վերականգնման առավելագույն աստիճանը երկու օրվա ընթացքում կազմել է 95 տոկոս: Տեսողականորեն մակերեսը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է»,-ասել են ՏԱՍՍ-ին։
Առաջարկվող մեթոդն արդյունավետ է մինչև 1,5 միլիմետր խորությամբ վնասվածքների դեպքում, ասում են գիտնականները։ ԱՏՆ հարթակի աշխատակիցները հայտնել են նաև, որ սմարթֆոնների համար նոր թաղանթները գներով բավական մոտ են արտասահմանյան մոդելներին։
Նմանատիպ տեխնոլոգիաները կարելի է օգտագործել հեռուստացույցների, համակարգիչների և մեքենաների արտադրության մեջ, հավելել են ԱՏՆ հարթակի մասնագետները, հաղորդում է MK-ն։
Աղբյուրը՝ news.am