Վերսալի պալատի Թագավորական մատուռում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համերգ կկայանա
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը կոգեկոչվի Վերսալի պալատի Թագավորական մատուռում կայանալիք բացառիկ համերգով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Մի՛ մոռացեք: Աչք մի՛ փակեք»,-մեկնաբանել է նա իր գրառումը:
Լաքոտը նաև համերգի պաստառն է հրապարակել:
«Շաբաթ՝ ապրիլի 23-ին, Վերսալի պալատի Թագավորական մատուռում հինգ վիրտուոզներ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ներկայացնելով հոյակապ դասական և հանրաճանաչ երաժշտություն, որոնցից մի քանիսը հազարամյակների պատմություն ունեն, որպեսզի հիշատակն ու կյանքի ուժը միավորվեն այդ խորհրդավոր պահին»,-ասվում է համերգի պաստառում:

Աղբյուրը՝ news.am