Աշխարհ

03.04.2022 17:07


Գերմանացիների կաղքատանան Ուկրաինայում իրադարձությունների պատճառով․ Գերմանիա ֆինանսների նախարար

Գերմանացիների կաղքատանան Ուկրաինայում իրադարձությունների պատճառով․ Գերմանիա ֆինանսների նախարար

Ուկրաինայի շուրջ իրադարձությունները կհանգեցնեն նրան, որ գերմանացիների բարեկեցությունը կնվազի։

Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Կրիստիան Լինդները՝ Bild պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դա կապված է էներգակիրների ներմուծման թանկացումների հետ։

«Անգամ պետությունը չի կարող դադարեցնել բարեկեցության մակարդակի նվազումը։ Սակայն հնարավոր է մեղմել ուժգին շոկը, ինչն էլ անում ենք»,-ասել է Լինդները՝ խոսելով քաղաքացիների ու ձեռնարկությունների աջակցության մասին։

Նախարարը նախազգուշացրել է, որ այդ միջոցները կարող են միայն ժամանակավոր լինել, քանի որ պետության ֆինանսական միջոցները սահմանափակ են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը