Աշխարհ

03.04.2022 19:22


Բաքուն հայտարարել է Երևանին խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների նախագիծը փոխանցելու մասին

Բաքուն հայտարարել է Երևանին խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների նախագիծը փոխանցելու մասին

Հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաև Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է Интерфакс-ը:

«Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայատսանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանգրի հիմնական սկզբունքները: Դրանք ձևակերպվել են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ, ապա ամեն սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրենց միջև սահմանների անխախտելիությունը: Ինչպես նաև զերծ մնան ուժի և տարածքային ամբողջականության դեմ ուժի սպառնալիքի կիրառումից»,-ասել է Հաջիևը:

«Հայաստանը պետք է վերջ դնի այդ տարածքային պահանջներին Ադրբեջանի հանդեպ: Եվ այդ ժամանակ, ելնելով այդ հանգամանքից՝ մենք կարող ենք առաջ շարժվել»,-ասել է նա:

Հաջիևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան ևս սկսում է դիվանագիտական մակարդակով կապեր հաստատել Հայաստանի հետ: «Մենք աջակցում ենք այդ գործընթացին, սակայն միևնույն ժամանակ աջակցում ենք այդ գործընթացի երկու ուղղության՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման զուգահեռ և համաժամանակյա ընթացքին»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը