Գիտնականները կապ են հայտնաբերել թութակների ուղեղի չափի և կյանքի տևողության միջև
Մաքս Պլանկի միության Կենդանիների վարքագծի ինստիտուտի աշխատակիցները Նիդեռլանդների, Դանիայի և ԱՄՆ-ի հետազոտական կենտրոնների գործընկերների հետ որոշել են համեմատել տարբեր տեսակի թութակների կյանքի տևողությունը և միևնույն ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչից է դա կախված։ Դրա համար նրանք օգտագործել են ավելի քան հազար կենդանաբանական այգիների տվյալներ՝ 217 տեսակի ավելի քան 130 000 արարածների վերաբերյալ, գրում է «Գիտություն և տեխնիկա»-ն։
Նրանց կյանքի միջին տևողությունը բավական շատ է տատանվել՝ փոքր Cyclopsittini-ի խմբում երկու տարուց մինչև քսանհինգ տարի՝ դեղնակատար կակադուի և երեսուն տարի՝ կարմիր արայի դեպքում։ Ընդ որում, խոսքը կյանքի հենց միջին տևողության մասին է՝ երկարակյաց տեսակների մեջ եղել են նմուշներ, որոնք ապրել են ավելի քան ութսուն տարի։ Կարմիր արաները շատ ավելի խոշոր են, քան Cyclopsittini-ները, և ինչպես հայտնի է, խոշոր կենդանիները ընդհանրապես ավելի երկար են ապրում: Սակայն, եթե համեմատենք արային իր չափերի այլ թռչունների հետ, կպարզվի, որ նրանք, այնուամենայնիվ, նկատելիորեն ավելի երկար են ապրում, քան ենթադրվում է։
Բայց մեծ չափը նշանակում է, որ ուղեղը նույնպես մեծ է: Հետազոտողները ենթադրել են, որ թութակների կյանքի տևողությունը ուղղակիորեն կապված է ուղեղի չափի հետ։ Իսկ տարբեր տեսակների ուղեղը պետք է համեմատել, իհարկե, ոչ թե ինքնին, այլ մարմնի չափերի հարաբերությամբ։
Proceedings of the Royal Society: B-ի հոդվածում ասվում է, որ թութակների կյանքի տևողությունը իսկապես համապատասխանում է ուղեղի չափին՝ մարմնի չափի համեմատ: Այսինքն՝ ամենաերկարը ապրում են ամենամեծ ուղեղով տեսակները, և քանի որ ուղեղի հարաբերական չափը վկայում է ինտելեկտի ուժի մասին, կարելի է եզրակացնել, որ թութակների մեջ ամենաերկար ապրում են նրանք, որոնք ավելի խելացի են։
Այստեղ, սակայն, կարող է լինել մեկ այլ տարբերակ՝ մեծ ուղեղն ավելի երկար է զարգանում, և հենց այն պատճառով, որ այն ավելի երկար է զարգանում, կյանքի ընդհանուր տևողությունը երկարում է: Այդպես է տեղի է ունենում, օրինակ, պրիմատների մոտ, նրանց կյանքի տևողությունը կարող է բավականին երկար լինել, քանի որ ուղեղի հասունացման համար տարիներ են պահանջվում։ Սակայն թութակների դեպքում, ըստ աշխատության հեղինակների, ուղեղի հասունացման տևողությունը փոխկապակցված չէ կյանքի տևողության հետ։ Այսինքն՝ կարևոր է պարզապես նրա չափը մարմնի համեմատ, և ոչ թե այն, թե որքան ժամանակ է ուղեղն աճում թութակների որոշակի տեսակի մոտ:

Աղբյուրը՝ news.am