Աշխարհ

04.04.2022 13:04


Վրաստանում կորոնավիրուսի 352 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 352 նոր դեպք կա

Ապրիլի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 070 մարդ, մահացել է 3 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 649 005, այստեղից ապաքինվել է 1 627 366 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 751:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 17 343 փորձարկում, այդ թվում 16 260-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 083-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.03% է, վերջին 14 օրվանը՝ 3.04%, վերջին 7 օրվանը՝ 2.44%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 861 752 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 240 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը` jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը