Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 61,1%
Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 61,1%։ Այս մասին երկուշաբթի հայտնել է երկրի TUIK վիճակագրական ծառայությունը։
Մարտին ամսական գնաճը կազմել է 5,4%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերից գներն աճել են 22,8%-ով։ Եթե հիմք ընդունենք 2021 թվականի մարտի տվյալները, ապա 12 ամիսների համար թանկացումը կազմել է 61,1 տոկոս։
Տարվա ընթացքում ամենաշատը թանկացել են տրանսպորտային ծառայությունները (99%), սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները (70.3%), կահույքն ու տան կահավորանքը (69%)։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, գնաճը ներկայում հանրապետության գլխավոր խնդիրն է։ Նա բարձր տոկոսադրույքները համարում է լուրջ խնդիր, որը թույլ չի տալիս իշխանություններին արդյունավետորեն նվազեցնել գնաճը և կասեցնել լիրայի անկումը։ Երկրի ղեկավարը բազմիցս քննադատել է Կենտրոնական բանկին տոկոսադրույքների իջեցումից հրաժարվելու համար, թեև բանկը բացատրել է, որ դա սպառողական գների աճի և ազգային արժույթի արժեզրկման հիմնական պատճառը չէ։ Այս առումով Կենտրոնական բանկը չափազանց դժկամությամբ է վերաբերվում տոկոսադրույքների իջեցմանը։

Աղբյուրը՝ tert.am