Աշխարհ

05.04.2022 10:41


Էրդողանի խորհրդականն ու ԱՄՆ պետքարտուղար Նուլանդը քննարկել են Հայաստանին առնչվող հարցեր

Էրդողանի խորհրդականն ու ԱՄՆ պետքարտուղար Նուլանդը քննարկել են Հայաստանին առնչվող հարցեր

Անկարայում բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի միջև։

Մայրաքաղաք Անկարայի նախագահական համալիրում կայացած հանդիպման ժամանակ Քալընը և Նուլանդը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Սիրիային, Ադրբեջանին, Հայաստանին և Իսրայելին առնչվող հարցեր, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը