Աշխարհի գրեթե բոլոր մարդիկ շնչում են օդ, որը չի համապատասխանում օդի որակի ստանդարտներին․ ԱՀԿ
Աշխարհի գրեթե բոլոր մարդիկ շնչում են օդ, որը չի համապատասխանում օդի որակի ստանդարտներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հանածո վառելիքի օգտագործումը նվազեցնելու համար։ Այն աղտոտող նյութեր է ստեղծում, դրոնք էլ իրենց հերթին շնչառության և արյան շրջանառության հետ կապված խնդիրներ են առաջացնում ու միլիոնավոր մահերի պատճառ դառնում, հայտնում է AP-ն:
ԱՀԿ-ն հայտարարել է, որ աշխարհի բնակչության 99 տոկոսը շնչում է օդ, որը գերազանցում է օդի որակի ընդունելի նորմերը և հաճախ լի է մասնիկներով, որոնք կարող են խորը թափանցել թոքերի մեջ, մտնել երակներ ու զարկերակներ և հիվանդություններ առաջացնել: Օդի որակն ամենացածրն է ԱՀԿ-ի Արևելյան Միջերկրական և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջաններում, որոնց հաջորդում է Աֆրիկան։
Ազոտի երկօքսիդը հիմնականում արտադրվում է մարդու կողմից վառելիքի այրումից, օրինակ՝ ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունից, և առավել հաճախ հանդիպում է քաղաքային բնակավայրերում: ԱՀԿ-ի տվյալներով՝ ազդեցությունը կարող է հանգեցնել շնչառական հիվանդությունների, ինչպիսին է ասթման, և այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են հազը, խռխռոցը և ծանր շնչառությունը: Ամենաբարձր կոնցենտրացիաները հայտնաբերվել են Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում:
Հատկապես շատ են տուժել զարգացող երկրները, որոնցից Հնդկաստանում PM10-ի մակարդակն է բարձր, իսկ Չինաստանում՝ PM2.5-ի:
Ստացված տվյալներն ընդգծում են օդի աղտոտվածության դեմ պայքարի համար անհրաժեշտ փոփոխությունների վիթխարի մասշտաբը, ասել է օդի աղտոտվածության փորձագետ Անումիտա Ռոյչուդհուրին՝ Նյու Դելիի հետազոտական և իրավապաշտպան կազմակերպության Գիտության և շրջակա միջավայրի կենտրոնից:

Աղբյուրը՝ news.am