Աշխարհ

05.04.2022 20:20


Գիտնականները պարզել են, որ վիրտուալ իրականությունն ազդում է հոգեկանի և իրականության ընկալման վրա

Գիտնականները պարզել են, որ վիրտուալ իրականությունն ազդում է հոգեկանի և իրականության ընկալման վրա

Նոր աշխատանքի հեղինակները պարզել են, թե ինչպես է վիրտուալ իրականությունը (VR) ազդում մարդու կողմից իրականության ընկալման վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Computers in Human Behavior ամսագրում:

Ավելի վաղ հետազոտողները նկատել էին, որ վիրտուալ իրականությունը կարող է սեփական անձի նկատմամբ օտարության և իրականությունից կտրվածության զգացում առաջացնել, ինչն պաանձնավորում և ապառեալիզացում է կոչվում:

Հետազոտողները պատահական փորձարկում են անցկացրել: Դրա համար օգտագործվել է 80 կամավոր, ում մոտ նախկինում հոգեբուժական և/կամ նյարդաբանական խանգարումներ չէին գրանցվել, գրում է Hi-Tech-ը։

Նրանց առաջարկվել է The Elder Scrolls V: Skyrim с VR խաղալ ականջակալով կամ համակարգչով։ Մինչ այդ մասնակիցները թեստավորվել էին Cambridge Depersonalization Scale-ի (CDS) գերմանական տարբերակով, ինչպես նաև՝ արդեն խաղից հետո՝ մեկ օր և մեկ շաբաթ անց:

Արդյունքում հեղինակները պարզել են, որ երկու խմբերում էլ խաղի ավարտից անմիջապես հետո պաանձնավորման և ապառեալիզացման զգացումն ավելի ուժեղ է եղել։ Սակայն ախտանշաններն ավելի ցայտուն էին նրանց մոտ, ով Skyrim էր խաղում VR ականջակալով:

Առայժմ հեղինակները հստակ չեն կարող ասել՝ արդյոք VR տեխնոլոգիաների օգտագործումը երկարաժամկետ ախտանիշների է հանգեցնում, ինչպես նաև՝ թե որքանով է վիրտուալ իրականության մեջ երկարատև մնալը ապաանձնավորման և ապառեալիզացման ախտանիշների ուժեղացման կամ թուլացման հանգեցնում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը