Աշխարհ

05.04.2022 21:20


Kia-ն ներկայացրել է առանց հետադարձ փոխանցման Niro քրոսովերը

Kia-ն ներկայացրել է առանց հետադարձ փոխանցման Niro քրոսովերը

Kia-ն երկրորդ սերնդի Niro քրոսովերը ներկայացրել էր դեռ 2021 թվականի նոյեմբերին։ Սակայն կորեական ավտոարտադրողը միայն հիմա է բացահայտել էլեկտրական և վերալիցքավորվող հիբրիդային մոդիֆիկացիաներ ստացած մոդելի բոլոր տեխնիկական բնութագրերը, գրում է Motor-ը։

Արտաճանապարհային ավտոմեքենայի առանձնահատկություններից է դարձել առանց հետադարձ փոխանցման վեցաստիճան ռոբոտացված փոխանցումը: Niro-ի այս տարբերակում հետընթացի համար պատասխանատու կլինի էլեկտրական շարժիչը:

Նոր Kia Niro-ի էլեկտրական տարբերակը համալրված է 204 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 64.8 կվտ/ժամ մարտկոցով: Դրանք թույլ են տալիս քրոսովերին առանց վերալիցքավորման անցնել 463 կիլոմետր։ Արագ լիցքավորման համակարգի շնորհիվ մարտկոցները 10-ից 80 տոկոս հնարավոր է լիցքավորել ընդամենը 40 րոպեում։ Ավտոմեքենան մինչև 100 կմժ արագություն է բացում 7.8 վայրկյանում։ Ժամում առավելագույն արագությունն ընդամենը 167 կիլոմետր է։

Հիբրիդային Kia Niro PHEV-ը համալրված է ուժային սարքավորմամբ, որը 1.6 լիտրանոց բենզինային շարժիչով՝ 105 ուժի հզորությամբ, 62 կիլովատ հզորությամբ էլեկտրական շարժիչով: Համակարգի ընդհանուր հզորությունը 183 ձիաուժ է։

Բացի այդ, նորույթը հագեցած կլինի 5.5 կվ/ժամ հզորությամբ հատուկ բարձրավոլտ տաքացուցիչով, որը թույլ է տալիս հիբրիդին ցածր ջերմաստիճանի պայմաններում երկար ճանապարհներ անցնել էլեկտրական քարշով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը