Քաղաքական

05.04.2022 12:40


«Վերածնվող Հայաստան»-ը երթով կշարժվի Ազատության հրապարակ

«Վերածնվող Հայաստան»-ը երթով կշարժվի Ազատության հրապարակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երթով կշարժվի դեպի Ազատության հրապարակ։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Վերածնվող Հայաստան» կուսակցության սիրելի կուսակիցներ և համակիրներ,

Այսօր` ժամը 18:00, հավաքվում ենք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգու տարածքում և երթով շարժվում դեպի Ազատության հրապարակ` մասնակցելու «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին»։

Այս խորագրի վերջին նյութերը