Քաղաքական

05.04.2022 18:10


Հանրահավաք Ազատության հրապարակում` հանուն Հայաստանի և Արցախի (տեսանյութ)

Հանրահավաք Ազատության հրապարակում` հանուն Հայաստանի և Արցախի (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները «Ազատության» հրապարակում հանրահավաք էին հրավիրել։ Ավելի վաղ հրապարակված նրանց համատեղ հայտարարությունում ասվում էր․

«Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։

Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։

Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։

Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։

Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։

Այս ընթացքը պետք է կասեցնել։

Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։

Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է և ինքնիշխանության կորուստը․․․

Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։

Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։

Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ և մեր երեխաներին»։

Այս խորագրի վերջին նյութերը