Ադրբեջանում առաջին անգամ աճուրդով կվաճառվեն Արցախյան ցեղատեսակի ձիեր
Ադրբեջանում առաջին անգամ աճուրդով կվաճառվեն Արցախյան ցեղատեսակի ձիեր, հայտնում է minval.az-ը:
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 15-ին կայանալիք աճուրդին կարող են մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա գյուղացիական տնտեսությունների սեփականատերերը, ձեռնարկատերերը։
Կցուցադրվեն հատուկ ընտրված բարձր պոտենցիալ ունեցող ձիեր, և վաճառքը կիրականացվի աճուրդի ձևաչափին համապատասխան։
Նշենք, որ Արցախյան ձին հեծկան ձիերի ցեղ է, որը ստեղծվել է հնագույն ժամանակներում ժողովրդական ընտրասերման (պարսկական, թուրքմեն, հնագույն, իսկ հետագայում արաբ, ձիերի ցեղերի ներազդման) միջոցով՝ Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Հայոց այրուձիու կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան։ Արտահանվել է տարբեր երկրներ (Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլն)։

Աղբյուրը՝ tert.am