Վանիլինի հոտը մոլորակի բնակիչների համար ամենահաճելի բույրն է ճանաչվել
Վանիլի բույրը երբեմն անվտանգ և ձանձրալի են անվանում: Սակայն միջազգային փորձագետների խումբը վանիլինը աշխարհի ամենասիրելի հոտ է անվանել:
Օքսֆորդի համալսարանի և Ստոկհոլմի Կառոլինայի ինստիտուտի գիտնականները 10 հոտ են ներկայացրել աշխարհի ինը տարբեր մշակույթների 235 մարդկանց, գրում է The Daily Telegraph-ը:
Ինը մշակույթների ներկայացուցիչները եղել են Ամերիկայի, Մեքսիկայի և Թաիլանդի քաղաքների բնակիչներ, ինչպես նաև Հարավային Ամերիկայի լեռներում ապրող մեկուսի ֆերմերներ, Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառների որսորդ-հավաքողներ և Կենտրոնական Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափի ձկնորսական համայնքների ներկայացուցիչներ:
Նախագծում ներգրավվել են հեռավոր վայրերում աշխատող դաշտային գիտնականներ, որպեսզի հոտավետ սրվակները հասցնեն մեկուսացած մարդկանց, ովքեր քիչ կամ ընդհանրապես չեն բախվել արևմտյան բույրերին:
«Մենք ուզում էինք պարզել, թե արդյոք ամբողջ աշխարհում մարդիկ նույն կերպ են ընկալում հոտերը և սիրում են նույն տեսակի հոտեր, թե՞ դա մշակույթով է պայմանավորված: Ավանդաբար համարվում է, որ դա կապ ունի մշակույթի հետ, բայց մենք կարող ենք ցույց տալ, որ մշակույթը շատ քիչ է առնչվում դրան»,-ասել է ուսումնասիրության հեղինակ, դոկտոր Արթին Արշամյանը՝ Կառոլինայի ինստիտուտից:
Արդյունքում, գիտնականները պարզել են, որ մշակութային ենթատեքստը կամ որոշակի մշակույթին պատկանելը չի ազդում այն բանի վրա, թե որքանով է մարդը սիրում այս կամ այն հոտը, իսկ բույրի քիմիական կառուցվածքը առաջացնում է «հավանել» կամ «չհավանել» ռեակցիա՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում մարդը, ինչ լեզվով է խոսում և ինչ է ուտում։
Հետազոտության շրջանակում ընտրվել է 10 հոտ, որոնց թվում եղել են քիմիական նյութերի, քրտնած ոտքերի, քայքայվող ձկան, սնկերի, նարդոսի և վանիլինի հոտեր:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում, մասնակիցներին ուղղակի խնդրել են հոտ քաշել յուրաքանչյուր քիմիական նյութից և գնահատել, թե որքան հաճելի է այն, համեմատած մյուս իննի հետ:
Վանիլը, որը խոլորձից է ստացվում, ամենանախընտրելի բույրն է եղել, դրան հաջորդել են դեղձի բույրով քիմիական նյութը և նարդոս հիշեցնող բույրը:
Իսկ ամենատհաճ հոտեր համարվել են իզովալերիկ թթու, դիէթիլդիսուլֆիդ և 2-իզոբուտիլ-3-մետոքսիպիրազին կոչվող քիմիական նյութերը, որոնց հոտերը հիշեցնում են համապատասխանաբար քրտնած ոտքեր, քայքայվող ձուկ և գերհասունացած կանաչ պղպեղ:

Աղբյուրը՝ news.am