Mercedes-Benz-ը ներկայացրել է հազվագյուտ Maybach S680-ը՝ ընդամենը 150 օրինակով
Անցյալ դեկտեմբերին Mercedes-Benz-ը պատմել էր Off-White լեյբլի հիմնադիր Վիրջիլ Աբլոյի հետ վերջին համատեղ նախագծի մասին, որը կոչվում է Project Maybach: Եվ հիմա՝ չորս ամիս անց ընկերությունը կրկին սկսել է խոսել այս արդյունավետ համագործակցության մասին։Հագուստի և աքսեսուարների կապսուլային հավաքածուի հետ միասին ներկայացվել է սահմանափակ քանակով Mercedes Maybach S680 սեդանը, որի վրա աշխատանքն ավարտվել է մինչև մոդելավորողի մահը, գրում է Motor-ը։
Չորս դռներով ավտոմեքենան կթողարկվի 150 օրինակով և կվաճառվի միայն Off Whit, Farfetch և Maybach Icons of Luxury առցանց խանութների, ինչպես նաև Off White առանձին խանութների միջոցով:
Mercedes Maybach S680 by Virgil Abloh սեդանը ներկված է երկու գույների համադրությամբ, որոնք ստեղծվել են հատուկ վեց մետրանոց Project Maybach շոու-մեքենայի համար: Մեքենայի կողային պատերը և բամպերները ավազագույն են։ Կապոտը, տանիքը, բեռնախցիկի կափարիչը ներկված են փայլուն Obsidian Black-ով:Նմանատիպ գունային սխեմա է ընտրվել նաև թափքի համար, որը պատված է «նապա» կաշվով։ Mercedes-Maybach և Virgil Abloh կրկնակի տարբերանշանները կան կենտրոնական վահանակի, բարձիկների, գլխատակերի և շեմերի վրա:
Mercedes Maybach S680 հատուկ թողարկումը Mercedes-Benz-ի և Վիրջին Աբլոյի երրորդ և վերջին համագործակցությունն է: Աշխարհահռչակ դիզայները անցյալ տարի մահացել է քաղցկեղից՝ թողնելով հարուստ ժառանգություն։ Բացի Project Maybach կուպեից, դրա մաս է կազմել Project Geländewagen ամենագնացը:
Mercedes-Benz-ը ներկայացրել է հազվագյուտ Maybach S680-ը՝ ընդամենը 150 օրինակով
Անցյալ դեկտեմբերին Mercedes-Benz-ը պատմել էր Off-White լեյբլի հիմնադիր Վիրջիլ Աբլոյի հետ վերջին համատեղ նախագծի մասին, որը կոչվում է Project Maybach: Եվ հիմա՝ չորս ամիս անց ընկերությունը կրկին սկսել է խոսել այս արդյունավետ համագործակցության մասին։ Հագուստի և աքսեսուարների կապսուլային հավաքածուի հետ միասին ներկայացվել է սահմանափակ քանակով Mercedes Maybach S680 սեդանը, որի վրա աշխատանքն ավարտվել է մինչև մոդելավորողի մահը, գրում է Motor-ը։
Չորս դռներով ավտոմեքենան կթողարկվի 150 օրինակով և կվաճառվի միայն Off Whit, Farfetch և Maybach Icons of Luxury առցանց խանութների, ինչպես նաև Off White առանձին խանութների միջոցով:
Mercedes Maybach S680 by Virgil Abloh սեդանը ներկված է երկու գույների համադրությամբ, որոնք ստեղծվել են հատուկ վեց մետրանոց Project Maybach շոու-մեքենայի համար: Մեքենայի կողային պատերը և բամպերները ավազագույն են։ Կապոտը, տանիքը, բեռնախցիկի կափարիչը ներկված են փայլուն Obsidian Black-ով: Նմանատիպ գունային սխեմա է ընտրվել նաև թափքի համար, որը պատված է «նապա» կաշվով։ Mercedes-Maybach և Virgil Abloh կրկնակի տարբերանշանները կան կենտրոնական վահանակի, բարձիկների, գլխատակերի և շեմերի վրա:
Mercedes Maybach S680 հատուկ թողարկումը Mercedes-Benz-ի և Վիրջին Աբլոյի երրորդ և վերջին համագործակցությունն է: Աշխարհահռչակ դիզայները անցյալ տարի մահացել է քաղցկեղից՝ թողնելով հարուստ ժառանգություն։ Բացի Project Maybach կուպեից, դրա մաս է կազմել Project Geländewagen ամենագնացը:
Աղբյուրը՝ news.am