Աշխարհ

06.04.2022 22:45


Երջանիկ եմ. Քիմ Քարդաշյանը՝ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի մասին

Երջանիկ եմ. Քիմ Քարդաշյանը՝ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի մասին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, անդրադառնալով երիտասարդ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպին, խոստովանել է, որ երջանիկ և գոհ է: Ինչպես գրում է Daily Mail-ը, նա այս մասին ասել է Ռոբին Ռոբերտսին տված հարցազրույցում:

Պարբերականը նկատում է, որ 41-ամյա աստղի աչքերում փայլ է հայտնվել, երբ խոսել է ընկերոջ մասին:

«Շատ երջանիկ եմ և շատ գոհ: Այնքան լավ զգացողություն է ուղղակի խաղաղ լինելը»,-ասել է Քարդաշյանը՝ ընդգծելով, որ սիրային հարաբերությունների հարցում ինքն ընտրում է այնպիսի մարդկանց, որոնց հետ մտադիր է երկար ժամանակ անցկացնել:

Նշենք, որ հեռուստաաստղը դատարանով ամուսնալուծվել է ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ: Նախկին զույգն ունի չորս համատեղ երեխա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը