Աշխարհ

07.04.2022 19:20


«Տիտանիկ»-ի աղետից փրկված Մոլլի Բրաունի իրերը աճուրդի կհանվեն

«Տիտանիկ»-ի աղետից փրկված Մոլլի Բրաունի իրերը աճուրդի կհանվեն

«Տիտանիկ»-ի աղետից փրկված Մոլլի Բրաունի իրերը՝ վերմակը և զարդերով արկղը, աճուրդի կհանվեն, հաղորդում է AP-ը:

Ողբերգական խորտակումից 110 տարի անց նավի հետ կապված մի շարք իրեր աճուրդի կհանվեն արևելյան Բելֆաստում՝ Harland and Wolff նավաշինարանի մոտ, որտեղ այն կառուցվել է:

White Star Line-ը երբևէ կառուցված ամենաշքեղ նավերից էր, որը նկարագրում էին որպես չխորտակվող նավ։ Այն Նյու Յորք կատարած առաջին ուղևորության ժամանակ խորտակվել է սառցաբեկորին բախվելուց հետո, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ:

Փրկվածների թվում էր ամերիկացի իրավապաշտպան Մոլլի Բրաունը, ով շարունակել է օգնել մյուսներին՝ ստեղծելով վերապրածների կոմիտե և հավաքելով մոտ 10 000 դոլար աղետից տուժածների համար։

Այս խորագրի վերջին նյութերը