Աշխարհ

07.04.2022 21:17


Toyota-ն միացել է Tesla-ին՝ էժան տեսախցիկների միջոցով ինքնակառավարվող տեխնոլոգիա մշակելու համար

Toyota-ն միացել է Tesla-ին՝ էժան տեսախցիկների միջոցով ինքնակառավարվող տեխնոլոգիա մշակելու համար

Toyota Motor-ի ստորաբաժանում հանդիսացող Woven Planet ընկերությունը միացել է Tesla Inc-ին` փորձելով առանց թանկարժեք սենսորների ինքնագնաց տեխնոլոգիա մշակել:

Woven Planet-ը Reuters-ին հայտնել է, որ էժան տեսախցիկները կարող է օգտագործել տվյալներ հավաքելու և ինքնակառավարվող համակարգերի արդյունավետ ուսուցման համար, ինչը «թռիչք» է, որն, ըստ նրա, կօգնի նվազեցնել ծախսերը և ընդլայնել տեխնոլոգիայի ծավալները:

Ավտոմեքենաների հսկայական պարկից մեքենա վարելու տարբեր տվյալների հավաքումը վճռորոշ նշանակություն ունի ինքնակառավարվող մեքենաների հուսալի համակարգի մշակման համար, սակայն թանկարժեք սենսորների օգնությամբ ինքնավար ավտոմեքենաների փորձարկումը թանկ հաճույք է, ասվում է հաղորդագրության մեջ:

Tesla-ն խաղադրույք է կատարում տեսախցիկների վրա՝ ճանապարհին ավելի քան 1 մլն մեքենաներից տվյալներ հավաքելու համար, որպեսզի մշակի ավտոմատ վարելու իր տեխնոլոգիան, մինչդեռ Alphabet's Waymo-ն և ինքնակառավարվող մեքենաներով զբաղվող այլ ընկերություններ մի քանի մեքենաների վրա ավելացրել են թանկարժեք սենսորներ, ինչպիսին են լիդարները։

Woven Planet-ը օգտագործում է տեսախցիկներ, որոնք 90 տոկոսով ավելի էժան են նախկինում իր օգտագործածներից և կարող են հեշտությամբ տեղադրվել ավտոկայանատեղիներում:

Ընկերությունը հայտարարել է, որ էժան տեսախցիկներից ստացվող տվյալների մեծ մասի օգտագործումը բարելավել է համակարգերի աշխատանքը մինչև այն մակարդակ, երբ համակարգը ուսուցանվում էր բացառապես թանկարժեք սենսորների տվյալների վրա:

Սակայն, նրա խոսքով, Toyota-ն ռոբոտ-տաքսիների և այլ ինքնավար մեքենաների համար կշարունակի օգտագործել բազմաթիվ սենսորներ, ինչպիսիք են լիդարներն ու ռադարները, որոնք կտեղակայվեն ճանապարհներին, քանի որ ներկայումս դա լավագույն և առավել անվտանգ մոտեցումն է ռոբոտ-տաքսիների մշակման համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը