Լրահոս

07.04.2022 15:55


Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով

Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր` 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Այս մասին նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում՝ ԱԺ–ն դրա համար գումար կստանա, իսկ մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից։

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ վերջերս Ալեն Սիմոնյանը փոխել էր նաև իր նախկին ծառայողական մեքենան, նշում էին, որ անսարք է, այժմ այն հանվել է վաճառքի, և նշվում է, որ մեքենանան խնդիրներ չունի։ Ալեն Սիմոնյանին այժմ սպասարկում է վերջերս բյուջեով ձեռք բերված մեքենա՝ 90 մլն դրամ արժողությամբ։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը