Աշխարհ

07.04.2022 19:50


COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 495 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 495 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 495 միլիոն 132 հազար 331: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 169 հազար 401 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան և Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 80 միլիոն 248 հազար 986 և 983 հազար 817, Հնդկաստանում՝ 43 միլիոն 031 հազար 958 և 521 հազար 530, Բրազիլիայում՝ 30 միլիոն 069 հազար 094 և 660 հազար 980, Ֆրանսիայում՝ 26 միլիոն 579 հազար 448 և 143 հազար 949, Մեծ Բրիտանիայում՝ 21 միլիոն 625 հազար 530 և 169 հազար 698, Գերմանիայում՝ 22 միլիոն 303 հազար 440 և 131 հազար 036:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցն ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 794,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3022, Հնդկաստանում՝ 372, Բրազիլիայում՝ 3070, Ֆրանսիայում՝ 2181, Մեծ Բրիտանիայում 2468, Գերմանիայում՝ 1561 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը