Ռոբոտներին սովորեցրել են հագցնել անկողնային հիվանդներին
Լոնդոնի Կայսերական քոլեջի Անհատական ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի աշխատակիցները ռոբոտին սովորեցրել են վիրահատական խալաթ հագցնել մեջքի վրա պառկած մանեկենին: Science Robotics ամսագրում հրապարակված իրենց հոդվածում Ֆան Չժանը և Յանիս Դեմիրիսը նկարագրել են այն մոտեցումը, որը նրանք օգտագործել են ռոբոտին սովորեցնելու համար:
Հետազոտողները և ինժեներները շարունակում են ռոբոտներին ինտեգրել առողջապահության ոլորտում: Այս դեպքում հիմնական նպատակը հիվանդանոցներում մասամբ անդամալույծ հիվանդներին օգնելն է: Նման դեպքերում հագուստը փոխելու գործով բուժաշխատողներն են զբաղվում։ Դժվար է ռոբոտին սովորեցնել հագցնել հիվանդին, պատճառը հագուստի պատրաստման համար օգտագործվող նյութերի փափուկ բնույթն է: Այս խնդիրը լուծելու համար Չժանն ու Դեմիրիսը նոր մոտեցում են կիրառել, գրում է Hi-Tech-ը։
Նրանք ռոբոտին տեղադրել են մոդելավորված հիվանդասենյակում, որտեղ մանեկենին դեմքով վեր պառկեցրել են մահճակալին: Պատին ամրացված է եղել կեռիկ, որից կախել են հիվանդանոցային խալաթը: Ռոբոտի խնդիրն է եղել հանել խալաթը կախիչից, դնել այն օպտիմալ դիրքում, մոտենալ մահճակալին, որոշել «պացիենտին» և նրա դիրքը տարածության մեջ։ Եվ հետո խալաթը հագցնել հիվանդին՝ հերթով բարձրացնելով յուրաքանչյուր ձեռքը և բնական ճանապարհով քաշելով խալաթը յուրաքանչյուրի վրա:
Ռոբոտին մի շարք առաջադրանքներ կատարել սովորեցնելու համար հետազոտողները գործողությունների հաջորդականությունը բաժանել են մի շարք միմյանց հետ չկապված քայլերի: Նրանք նաև ստեղծել են մի քանի մոդելներ՝ որպես ուսումնական տարրեր, որոնք ռոբոտին ցույց են տվել ինչպես տարբերել գույներն ու հյուսվածքները: Հետո նրանք ռոբոտին սովորեցրել են ընտրություն կատարել գործողության տարբեր տարբերակների միջև:
Նոր մոտեցումը փորձարկելիս ինժեներները պարզել են, որ մոտ 90 տոկոս դեպքերում կարող են ռոբոտին սովորեցնել ինչպես ճիշտ հագցնել մանեկենին: Ընդհանուր առմամբ նրանք 200 փորձարկում են անցկացրել։

Աղբյուրը՝ news.am