Արհեստական բանականությունն արդեն փոխում է աշխարհաքաղաքականությունը
Աշխարհաքաղաքական դերակատարները միշտ օգտագործել են տեխնոլոգիաներն իրենց նպատակներին հասնելու համար: Ի տարբերություն այլ տեխնոլոգիաների, արհեստական բանականությունը (ԱԲ) շատ ավելին է, քան պարզապես գործիք: Այն արագորեն դառնում է մեր հավաքական ճակատագրի հիմնական որոշիչը: Արհեստական բանականության յուրահատուկ հատկանիշների և այլ ոլորտների վրա դրա ազդեցության պատճառով այն արդեն սպառնում է համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմքերին, գրում է TechCrunch Global Affairs Project-ը:
Ի վերջո, նոր տեխնոլոգիաների ազդեցությունը հաճախ դժվար է կանխատեսել: Սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը մտել են առօրյա կյանք շատ ավելի վաղ, քան մենք լիովին գնահատում էինք դրանց շահագործման հնարավորությունը: Նմանապես, ժամանակ է պահանջվել՝ գիտակցելու դեմքի ճանաչման տեխնոլոգիայի հետևանքները գաղտնիության պահպանման և մարդու իրավունքների խախտման համար:
Նախ՝ արհեստական բանականության զարգացումը կփոխի երկրների միջև ուժերի հավասարակշռությունը։Տեխնոլոգիաները միշտ ձևավորել են աշխարհաքաղաքական իշխանությունը:Բոլոր խոշոր տերությունները լավ գիտեն արհեստական բանականության ներուժը՝ իրենց ազգային օրակարգն առաջ մղելու համար: Խոշոր տերությունների կողմից արհեստական բանականության գերադասումը կսրի գոյություն ունեցող կառուցվածքային անհավասարությունները և կխթանի անհավասարությունների նոր ձևերի ի հայտ գալը:
Երկրորդ՝ արհեստական բանականությունը կընդլայնի աշխարհաքաղաքական խաղացողների նոր խումբ հավաքելու հնարավորությունները՝ ազգային պետությունների սահմաններից դուրս: Որոշ առումներով առաջատար թվային ընկերություններն արդեն ավելի ազդեցիկ են, քան շատ երկրներ:
Երրորդ՝ արհեստական բանականությունը հնարավորություններ կբացի հակամարտության նոր ձևերի համար: Դրանք տատանվում են՝ սկսած այլ երկրներում հասարակական կարծիքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելուց՝ կեղծ լրատվամիջոցների և սոցցանցերում շահարկվող գրառումների միջոցով, մինչև այլ երկրների կարևոր ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը կամ հաղորդակցությունը, միջամտելը:
Հակամարտության այս ձևերը դժվար կլինի հաղթահարել, ինչը կհանգեցնի սպառազինությունների վերահսկման գործիքների ամբողջական վերաիմաստավորման, որոնք պիտանի չեն հարկադրանքի զենքի դեմ պայքարելու համար: Սպառազինությունների վերահսկման ներկայիս բանակցությունները հակառակորդներից պահանջում են հստակ պատկերացում ունենալ միմյանց հնարավորությունների և իրենց ռազմական անհրաժեշտության մասին:
Առանց կատարման համար պարտադիր պայմանագրերի, որոնք սահմանափակում են դրանց տեղակայումը, պատրաստի բաղադրիչներից հավաքված սպառազինության ինքնավար համակարգերը ի վերջո հասանելի կդառնան ահաբեկիչների և այլ ոչ պետական դերակատարների համար: Զգալի հավանականություն կա նաև, որ սպառազինության վատ ուսումնասիրված ինքնավար համակարգերը կարող են ակամա հակամարտություններ առաջացնել կամ սաստկացնել առկա ռազմական գործողությունները:
Արհեստական բանականության աշխարհաքաղաքական ռիսկերը նվազեցնելու և դրա նկատմամբ անհրաժեշտ ճկուն ու համակողմանի վերահսկողություն ապահովելու միակ միջոցը ԱԲ-ի առավելությունների, սահմանափակումների և բարդությունների մասին բաց երկխոսությունն է:
Արհեստական բանականությունն արդեն փոխում է աշխարհաքաղաքականությունը
Աշխարհաքաղաքական դերակատարները միշտ օգտագործել են տեխնոլոգիաներն իրենց նպատակներին հասնելու համար: Ի տարբերություն այլ տեխնոլոգիաների, արհեստական բանականությունը (ԱԲ) շատ ավելին է, քան պարզապես գործիք: Այն արագորեն դառնում է մեր հավաքական ճակատագրի հիմնական որոշիչը: Արհեստական բանականության յուրահատուկ հատկանիշների և այլ ոլորտների վրա դրա ազդեցության պատճառով այն արդեն սպառնում է համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմքերին, գրում է TechCrunch Global Affairs Project-ը:
Ի վերջո, նոր տեխնոլոգիաների ազդեցությունը հաճախ դժվար է կանխատեսել: Սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը մտել են առօրյա կյանք շատ ավելի վաղ, քան մենք լիովին գնահատում էինք դրանց շահագործման հնարավորությունը: Նմանապես, ժամանակ է պահանջվել՝ գիտակցելու դեմքի ճանաչման տեխնոլոգիայի հետևանքները գաղտնիության պահպանման և մարդու իրավունքների խախտման համար:
Նախ՝ արհեստական բանականության զարգացումը կփոխի երկրների միջև ուժերի հավասարակշռությունը։ Տեխնոլոգիաները միշտ ձևավորել են աշխարհաքաղաքական իշխանությունը: Բոլոր խոշոր տերությունները լավ գիտեն արհեստական բանականության ներուժը՝ իրենց ազգային օրակարգն առաջ մղելու համար: Խոշոր տերությունների կողմից արհեստական բանականության գերադասումը կսրի գոյություն ունեցող կառուցվածքային անհավասարությունները և կխթանի անհավասարությունների նոր ձևերի ի հայտ գալը:
Երկրորդ՝ արհեստական բանականությունը կընդլայնի աշխարհաքաղաքական խաղացողների նոր խումբ հավաքելու հնարավորությունները՝ ազգային պետությունների սահմաններից դուրս: Որոշ առումներով առաջատար թվային ընկերություններն արդեն ավելի ազդեցիկ են, քան շատ երկրներ:
Երրորդ՝ արհեստական բանականությունը հնարավորություններ կբացի հակամարտության նոր ձևերի համար: Դրանք տատանվում են՝ սկսած այլ երկրներում հասարակական կարծիքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելուց՝ կեղծ լրատվամիջոցների և սոցցանցերում շահարկվող գրառումների միջոցով, մինչև այլ երկրների կարևոր ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը կամ հաղորդակցությունը, միջամտելը:
Հակամարտության այս ձևերը դժվար կլինի հաղթահարել, ինչը կհանգեցնի սպառազինությունների վերահսկման գործիքների ամբողջական վերաիմաստավորման, որոնք պիտանի չեն հարկադրանքի զենքի դեմ պայքարելու համար: Սպառազինությունների վերահսկման ներկայիս բանակցությունները հակառակորդներից պահանջում են հստակ պատկերացում ունենալ միմյանց հնարավորությունների և իրենց ռազմական անհրաժեշտության մասին:
Առանց կատարման համար պարտադիր պայմանագրերի, որոնք սահմանափակում են դրանց տեղակայումը, պատրաստի բաղադրիչներից հավաքված սպառազինության ինքնավար համակարգերը ի վերջո հասանելի կդառնան ահաբեկիչների և այլ ոչ պետական դերակատարների համար: Զգալի հավանականություն կա նաև, որ սպառազինության վատ ուսումնասիրված ինքնավար համակարգերը կարող են ակամա հակամարտություններ առաջացնել կամ սաստկացնել առկա ռազմական գործողությունները:
Արհեստական բանականության աշխարհաքաղաքական ռիսկերը նվազեցնելու և դրա նկատմամբ անհրաժեշտ ճկուն ու համակողմանի վերահսկողություն ապահովելու միակ միջոցը ԱԲ-ի առավելությունների, սահմանափակումների և բարդությունների մասին բաց երկխոսությունն է:
Աղբյուրը՝ news.am