Լրահոս

08.04.2022 11:56


«Մենք թիկունքը պահենք, որ տղամարդիկ սահմանն անառիկ պահեն». մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում

«Մենք թիկունքը պահենք, որ տղամարդիկ սահմանն անառիկ պահեն». մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում

Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Արցախի Հանրապետության Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականով, տուժել է ավելի քան 400 անձ՝ այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։

Հակառակ տարհանման հրահանգին՝ մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում: Ասում են, «մենք թիկունքը պահենք, որ տղամարդիկ սահմանն անառիկ պահեն»: Արցախի Հանրային հեուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Խրամորթում մնացած կանանց մասին:

Մասնագիտությամբ բուժքույր Գայանե Տիգրանյանն ասում է. «Իմ առաջնահերթ ցանկությունն ու երազանքն այն է, որ թշնամուն իջեցնենք Քարագլխից»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը