Լրահոս

29.07.2011 12:28


ՀՊԱԿ. «Դառնում եք ապօրինաբար գործող իշխանությունների արտահերթ կամ հերթական օրինականացման կնքահայրերը»

«Երկխոսության» պատվիրակություններին

Կառավարության ընդունելությունների տուն

Առաջարկություններ

Հարգելի  պատվիրակություններ,

ողջունելով  «երկխոսությանը»  մասնակցելու  առիթով, ներկայացնում ենք մի  շարք             փաստ-մտահոգություններ, որոնք, ըստ մեզ, խեղկատակության  են  վերածում, կարծես, պետության բարձրագույն  մարմնի վերածած, այդ  միջոցառումը, մասնավորապես՝

ՀՀ օրենսդրության  համաձայն  որևէ  քաղաքական  ուժ  չի կարող   հանդես  գալ   երկրի  իշխանությունների  անունից, այսինքն,  ՀՀ-ում գործում  են  ոչ  թե  երկրի,  այլ՝  Ս.Սարգսյանի  օրենքները,

  1. Օրինական  ընտրությունների  անցկացման քննարկումներն անց  են  կացվում  ընտրություններին  առնչվող  ապօրինությունների  պայմաններում, այն  են՝

2.1.կոալիցիոն կուսակցությունները շարունակում են օրենքին հակասող լայնածավալ բարեգործություն իրականացնել,

2.2.սահմանադրական կարգի խախտմամբ պետական բոլոր ԲՈՒՀ-երի խորհուրդների նախագահները կոալիցիական են,

2.3.օրենքի կոպիտ խախտմամբ գործում են 60-ից ավելի «կուսակցություններ», որոնց գերակշռող մասն, արդեն իսկ զբաղված է կոալիցիոն քարոզչությամբ,

2.4.բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, այդ թվում, ԱԺ նախագահը, Վարչապետը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը պարբերաբար օգտագործում են իրենց պաշտոնական դիրքը և պետական միջոցները, ի նպաստ կուսակցական շահերի,

2.5.ՍԴ նախագահը պարբերաբար զբաղվում է կուսակցական գործունեությամբ և այլն:

Ընտրական օրենսգիրքն ընդունվել  է  քաղաքացիական հասարակության, այդ  թվում, ընդդիմադիր  քաղաքական ուժերի  մեկուսացմամբ,

  1. ապօրինի  ընտրություններ կազմակերպած ԿԸՀ  նախագահը  ԿԸՀ  անդամ  է նշանակվել  բարոյական  և  իրավական  նորմերի  կոպիտ խախտումներով՝ արդեն իսկ, ցուցադրելով կուսակցական  իր  հավատարմությունը,
  2. Կոալիցիոն  աշխատանքային  խումբ-պատվիրակությունը  ղեկավարում  է  նախորդ  ընտրական  ապօրինությունների    ամենապաշտպան պետպաշտոնյան,
  3. Ազգային  ժողովի  ողջ  ղեկավարությունը  «ընտրվել  է»  ԱԺ  կանոնակարգի  կոպիտ խախտումներով, այսինքն, ըստ  ՀՀ  օրենսդրության, ԱԺ-ը  2008թ.-կեսերից  չի  գործում,
  4. Օրենքի  կոպիտ խախտումներով  են  պաշտոնների  նշանակվել  ՄԻ  պաշտպանը, Արդարադատության նախարարը, ՍԴ  երկու  անդամներ, ինչով և պարտական են  հհկական կոալիցիայի  «առատաձեռնությանը»     և  այլն:

Այս  միջավայրի, այսինք, ընտրություններին  գործող  իշխանությունների,  արդեն  իսկ, «պատրաստվածության» անտեսումը «երկխոսության» օրակարգից, հիմք է  տալիս  կանխատեսել  այդ օրակարգի արդյունքն, այն  է՝ ապօրինաբար գործող իշխանությունների արտահերթ կամ հերթական օրինականացում, ինչի  կնքահայրերը դառնում եք,  Դուք:

Այնուամենայնիվ, միջազգային  հանրության կողմից  ընձեռնված  հնարավորությունը, մեր  կարծիքով, արդյունավետ  օգտագործելու  նպատակով,  առաջարկում ենք՝  մինչև  հաղթական  օրակարգին  անցնելը և  արտահերթ  ընտրություներում  հավասար  մրցակցային  կանոնների  մասին  խոսելը, առաջնահերթ օրակարգով  քննարկել  կոալիցիոն աշխատանքային               խումբ-պատվիրակության լիազորություների օրինականության հարցը  և  վերոհիշյալ, առայժմ  անհերքելի,  փաստերի  ազդեցությունը  ընտրությունների  արդյունքների  վրա:

Ի  դեպ, ի  հավելումն այս «նոր  մշակույթի»  և  հիմք  ընդունելով  ՀՀ  Սահմանադրության      27.1-րդ  հոդվածով  սահմանված  դրույթները,,  առաջարկում ենք նաև, հնարավորություն  ստեղծել, որ  քաղաքացիական հասարակության սուբյեկտները  կարողանան  դիմել, գրեթե  բոլոր  պետական մարմինները  ներկայացնող «երկխոսությանը», որը հասարակության համար  է...

... ինչպես հաճախ  սիրում եք կրկնել:

Հայաստանի    Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/

Այս խորագրի վերջին նյութերը