Լրահոս

08.04.2022 16:46


«Ռոսիա մոլ»-ից մոտ 1000 քաղաքացի է տարհանվել պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգի պատճառով

«Ռոսիա մոլ»-ից մոտ 1000 քաղաքացի է տարհանվել պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգի պատճառով

Ապրիլի 8-ին ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 1000 քաղաքացու:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Ապրիլի 8-ին ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են մոտ 500 քաղաքացու:

Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը