Աշխարհ

09.04.2022 18:20


Tesla-ն առանց վարորդի «հատուկ» տաքսի կստեղծի

Tesla-ն առանց վարորդի «հատուկ» տաքսի կստեղծի

Tesla-ն առանց վարորդի «հատուկ» տաքսի կստեղծի, որը «ֆուտուրիստական տեսք» կունենա, ասել է գլխավոր տնօրեն Իլոն Մասկը՝ չնշելով ժամկետները, տեղեկացրել է Reuters-ը։

50-ամյա միլիարդատերը՝ կովբոյի սև գլխարկով և արևապաշտպան ակնոցներով, հանդես է եկել մեկնաբանություններով Տեխասում Tesla-ի 1,1 մլրդ դոլար արժողությամբ գործարանի բացման ժամանակ, այստեղ է գտնվում նրա նոր աշխատանքային կենտրոնատեղին։

«Լիակատար ինքնավարում։ Լինելու է հատուկ ռոբոտաքսի»,-ասել է Մասկը։

Այս տարի Tesla-ն ընդլայնելու է Հյուսիսային Ամերիկայում իր «Full Self-Driving» ծրագրային ապահովման բետա-տարբերակը։ Tesla-ն այժմ 12 000 դոլարով վարորդին օգնելու առաջադեմ համակարգեր է վաճառում՝ խոստանալով էլ ավելի բազմաթիվ գործառույթներ։ Ծրագրային ապահովումը ավտոմեքենաներն ինքնավար չի դարձնում և պահանջում է, որպեսզի վարորդը վերահսկի։ 2020թ. վերջին թողարկված բետա-տարբերակը նպատակ ունի օգնել մեքենաներին՝ ավելի լավ կողմնորոշվել քաղաքի փողոցներում։

Ըստ Մասկի՝ եկող տարի Tesla-ն կսկսի իր Cybertruck-ի, ինչպես նաև հումանոիդ ռոբոտի՝ Optimus-ի արտադրությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը