Fiat Topolino-ն կվերակենդանացնեն փոքրածավալ էլեկտրամեքենայի տեսքով
Մեքենաշինական Fiat ընկերությունը կարող է վերակենդանացնել Topolino պատմական անունը: 1936-1955 թթ. այդպես էին կոչվում ընկերության սեդանները, ռոդսթերները և այլ մոդեներ: Սակայն այժմ այդ անվանումը կարող է ստանալ Citroen Ami/Opel Rocks-e էլեկտրամեքենան: Իտալական մոդելը կառանձնանա սրահի տեսքով, կտորե տանիքով, սակայն տեխնիկական առումով, մեքենան, ամենայն հավանականությամբ, անփոփոխ կմնա, գրում է Мотор-ը:
«Մկնիկի» (իտալերենից թարգմանաբար topolino նշանակում է «փոքր մուկ») վերակենդանացման մասին խոսակցություններ են եղել դեռևս 2008 թվականին: Փոքրածավալ մեքենաները պատրաստվում էին թողարկել առանձին ապրանքանիշի ներքո: Այնուհետև ընկերության գործերը լավացել են, և կրկին զրույցներ են սկսել պտտվել պատմական մոդելի վերականգնման մասին:
Automotive News Europe-ի տվյալներով՝ նոր Fiat Topolino-ն կներկայանա որպես Citroen Ami մոդելի հերթական տարբերակ: Ֆրանսիական էլեկտրամեքենան արդեն երկվորյակ եղբայր ունի՝ Opel Rocks-e-ն, ինչպես նաև բեռնատար տարբերակ:
«Մկնիկը» կզինվի էլեկտրաշարժիչով և 5.5 կիլովատտ/ժամ հզորությամբ մարտկոցով: Առանց վերալիցքավորման այն կկարողանա մինչև 75 կմ տարածություն անցնել:

Աղբյուրը՝ news.am