Աշխարհ

10.04.2022 11:07


ՆԱՏՕ-ն մտադիր է մշտական ռազմական ներկայություն ապահովել սահմանին. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն մտադիր է մշտական ռազմական ներկայություն ապահովել սահմանին. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր Քարտուղար Յենս Սթոլթենբերգը The Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, ռազմական ղեկավարությունն աշխատում է դաշինքի արեւելյան սահմանին զորքերի մշտական ներկայություն ապահովելու ծրագրի շուրջ՝ «ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման»:

Սթոլենթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «վերագործարկում» է ծրագրում, որի արդյունքում զորքերի դերը դաշինքի անդամ արեւելաեվրոպական երկրներում կփոխվի, եւ դա կդառնա ոչ միայն զսպող գործոն Ռուսաստանի հարձակման դեպքում, այլեւ զսպման լիարժեք միջոց:

Այդ հարցով որոշումն, ինչպես ակնկալվում է, կկայացվի ՆԱՏՕ-ի երկրների՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովում, ասել է նա:

«Մենք ժամանակ ունենք մինչեւ գագաթնաժողով, որպեսզի ավելի երկարաժամկետ որոշում կայացնենք»,-աղբյուրը մեջբերել է Սթոլթենբերգին:

«Դա վերագործարկման մի մասն է, որը մենք պետք է անենք, այսինքն՝ զսպումից անցնենք…, որն ընթացիկ հայեցակարգ է, ինչ-որ նոր բանի, որն ավելի շատ վերաբերում է ժխտման կամ պաշտպանության միջոցով զսպման»,-հավելել է նա:

ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ Մարկ Միլլին Կոնգրեսում երեքշաբթի կայացած լսումներում հայտարարել է, որ նա կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի մշտական բազաների տեղակայումն այնպիսի երկրներում, ինչպիսին են Լեհաստանը, Ռումինիան եւ Բալթիկ հանրապետությունները՝ զորքերի ռոտացիոն ներկայությունն ապահովելու համար:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս շաբաթ հայտարարել էր, որ դեռեւս որոշում չի կայացվել «առաջնագծում մշտական ներկայության կամ հավելյալ ռոտացիոն ուժեր տեղակայելու» կամ այդ երկու տարբերակի համախմբման մասին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը