Հնագետները պատմական կառույցներ են հայտնաբերել գամմա ճառագայթների ցուցիչների միջոցով
Ռեդինգի համալսարանի հետազոտողներն ապացուցել են գամմա-սպեկտոմետրերի օգտագործման արդյունավետությունը հնագիտական հուշարձանների հայտնաբերման գործում: Աշխատությունը հրապարակվել է Archaeological Prospection ամսագրում:
Բրիտանացի հնագետները գամմա ճառագայթների շարժական սպեկտոմետր են օգտագործել՝ հնագույն հռոմեական Սիլչեստեր քաղաքի տարածաքում իրականացվող պեղումների գոտում նախնական հետազոտություններ իրականացնելու համար: Գիտնականներն ուսումնասիրել են գամմա ճառագայթները, որոնք արձակվում են պեղումների գոտում տարրերի բնական քայքայման ժամանակ:
Ավանդաբար, այդ սարքավորումներն օգտագործվում են միջուկային կառույցներում ռադիոակտիվ աղտոտվածության հայտնաբերման համար: Գիտնականներն այն առաջին անգամ կիրառել են հնագույն գերեզմանոցների հայտնաբերման նպատակով:
Հնագետները պեղումների 4 վայր են ուսումնասիրել. քաղաքային շրջան, դիակիզման գոտի, տաճարի ավերակներ և արդյունաբերական կառույց: Ինչպես գիտնականները նշում են, ստացված տվյալներն այդ մեթոդի արդյունավետության տարբեր մակարդակներ են ցույց տվել:
Ամենից մանրամասն տվյալներ հաջողվել է ստանալ տաճարային համալիրի և արդյունաբերական վառարանի ուսումնասիրության ժամանակ: Գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել կառույցների հստակ ուրվագծերը:

Աղբյուրը՝ news.am