Իլոն Մասկը հավատում է, որ մարդիկ մի օր կկարողանան հավերժ ապրել՝ իրենց ուղեղը վերբեռնելով ռոբոտներում
Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար և SpaceX ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը վստահություն է հայտնել, որ մարդիկ վերջիվերջո կարողանալու են հավերժ ապրել՝ իրենց ուղեղը վերբեռնելով ռոբոտներում, փոխանցում է CNBC-ն:
«Կարծում եմ, որ դա հնարավոր է»,-ասել է 50-ամյա Մասկը: «Այո, մենք կարող էինք վերբեռնել այն ամենն, ինչ, մեր կարծիքով, մեզ այդքան եզակի է դարձնում: Եթե դու այլևս քո մարմնում չես, դա որոշակիորեն նշանակություն կունենա, սակայն ինչ վերաբերում է հիշողությունների, մեր ինքնության պահպանմանը, կարծում եմ, որ մենք կկարողանայինք դա անել»,-ասել է գործարարը:
Մասկի խոսքով՝ նման տեխնոլոգիան կդառնա համակարգչային հիշողության ժամանակակից ձևերի մշտական էվոլյուցիան: «Մեր հիշողությունները պահպանվում են մեր հեռախոսներում և համակարգիչներում՝ լուսանկարների և տեսանյութերի տեսքով: Համակարգիչներն ու հեռախոսներն ընդլայնում են մեր շփման հնարավորությունները՝ թույլ տալով անել բաներ, որոնք նախկինում հրաշքներ կհամարվեին»,-ասել է նա:
Մարդկային կյանքի երկարացման հայեցակարգը՝ սինթետիկ մարմիններում գիտակցության վերբեռնման միջոցով, տասնամյակներով եղել է գիտական ֆանտաստիկայի անբաժան մասը, 1964 թ. «Դյունա» գիտաֆանտաստիկ վեպում նույնպես նկարագրվում են նման արարածներ: Որոշ փորձագետներ այսօր կարծում են, որ «մտքի վերբեռնման» տեխնոլոգիան կարող է մի պայծառ օր իրականություն դառնալ:
Մասկի ներկայիս ստարտափերից մեկը՝ Neuralink-ն աշխատում է «ուղեղ-մեքենա ինտերֆեյս» ստեղծելու ուղղությամբ, որը, Մասկի խոսքով, մի օր թույլ կտա մարդկանց «պահպանել հիշողությունները որպես պահեստային պատճեն և վերականգնել դրանք»:

Աղբյուրը՝ news.am