Բացահայտվել է երկամյա իտալուհու՝ «աչքերը թարթող» մումիայի գաղտնիքը
Գիտնականները մասամբ բացահայտել են սիցիլիական «Քնած գեղեցկուհու» մումիայի գաղտնիքը: Նրա անունը Ռոզալիա Լոմբարդո է եղել, և նա մահացել է 2 տարեկանում 1920 թ.: Նրա մարմինն այնքան լավ է պահպանվել, որ աղջիկը նման է ճենապակյա տիկնիկի, գրում է МК-ն:
Մահացած աղջնակի մարմինն ապակյա դագաղում պահպանել հրամայել է հուսահատ հայրը, որը գեներալ Մարիո Լոմբարդոն էր: Զմռսագործ Ալֆրեդ Սալաֆիան կատարել է վերջինիս խնդրանքը՝ գաղտնի պահելով իր ստեղծած բաղադրատոմսը:
Գիտնականներին վերջապես հաջողվել է պարզել, որ աղջկա մարմինը պատվել է գլիցերինի, ցինկի, քլորի և սալիցիլաթթվի խառնուրդով:
Սակայն մասնագետներին դեռևս չի հաջողվել բացահայտել մումիայի առեղծվածային գաղտնիքը: Մեկ դարի ընթացքում այն մեկ բացում, մեկ փակում էր աչքերը: Մետամորֆոզներն արձանագրվել են լուսանկարների միջոցով: Որոշ իտալացիներ վստահ են, որ դա պարանորմալ երևույթ է:

Աղբյուրը՝ news.am