Լրահոս

22.04.2009 14:32


Վրաստանի տարածքով գազամատակարարումը կդադարեցվի

Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Թբիլիսիի մերձակայքում մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ:
Այս ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:

Այս մասին տեղեկացնում է «Հայռուսգազարդ» ընկերությունը։

 

Այս խորագրի վերջին նյութերը