Պատերազմից անմիջապես առաջ թուրքական զենքի արտահանումն Ուկրաինա աճել է 30 անգամ
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումն Ուկրաինա 2022 թվականի առաջին եռամսյակում հասել է 59,1 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 30 անգամ, հայտնում է Dünya թերթը։ Հատկանշական է, որ վաճառքը կատարվել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես առաջ։
Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալներով՝ 2022 թվականի առաջին երեք ամսում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումն Ուկրաինա աճել է 1,9 միլիոն դոլարից։
Փաստաթղթերում արձանագրված է, որ այդ արտահանման շատ մեծ մասը (58 մլն դոլար արժողությամբ) կատարվել է փետրվարին։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը սկսվել է փետրվարի 24-ին։

Աղբյուրը՝ tert.am