Սթիվեն Սիգալը ժամանել է Մոսկվա՝ նշելու 70-ամյակը. հյուրերի շարքում են եղել Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը (լուսանկար)
Սթիվեն Սիգալն ապրիլի 10-ին նշել է 70-ամյակը։ Հոբելյանի նախօրեին հոլիվուդյան դերասանը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանում նշելու իր ծննդյան օրը։ Խնջույքը կազմակերպվել է Մոսկվայի «Մարիո» ռեստորանում, գրում է kp.ru-ը:
Աղբյուրը նկատում է, որ ամբողջ մոսկովյան բոմոնդը հավաքվել էր շնորհավորելու Սիգալի ծննդյան տարեդարձը։ Երեկոյի ընթացքում դերասանի թարգմանիչն ու մասամբ միջոցառման վարողը հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովն էր։
Հյուրերի թվում էին RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ, պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, դերասան Ալեքսեյ Չադովը, դիվանագետ Օլեգ Ֆիրերը։
Երեկոյի սկզբում Սթիվեն Սիգալը դիմել է հյուրերին և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր եկել էին իրեն շնորհավորելու:
«Մենք միասին ենք թե՛ դժվարին ժամանակներում, թե՛ կուշտ և թե՛ քաղցած ժամանակներում»,-հոբելյառի կենացը թարգմանել է Վլադիմիր Սոլովյովը։
Հոլիվուդյան դերասանը ոչ պատահական է որոշել իր տարեդարձը նշել Ռուսաստանում. 2016 թվականին նա ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Մեկ տարի առաջ Սիգալը պաշտոնապես միացել է «Արդար Ռուսաստան. հայրենասերներ՝ հանուն ճշմարտության» կուսակցությանը։
Այս տարվա մարտին Սիգալը հրաժարվել էր քննարկել Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում Դոնբասում տիրող իրավիճակին, դերասանն ասել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մեկ ընտանիք են։
Հիշեցնենք, որ հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը ծնվել է Միչիգանում (ԱՄՆ), հայտնի է, որ նրա հորական պապն ու տատը եղել են Մինսկից և Բրեստից։ Նրանք Սանկտ Պետերբուրգից գաղթել են Ամերիկա։ Սիգալն իր մասին ասել է, որ արմատներ ունի Վլադիվոստոկից, Սանկտ Պետերբուրգից, Բելառուսից և Ուկրաինայից:

Աղբյուրը՝ tert.am