Հնագետները առաջին ցերեկային բուի մնացորդներ են հայտնաբերել. 6 մլն տարի առաջ նա փոխել է կենսակերպը
Չինացի հնագետները հետազոտել են հնադարյան անհետացած բուի կմախքը, որը մոտ 6 մլն տարի առաջ ապրել է Տիբեթյան լեռնաշղթայի եզրին, և պարզել են, որ նա ցերեկային թռչուն է եղել: Այս մասին է վկայում աչքի ոսկորների մանրամասն ուսումնասիրությունը։
Այս հին բուն դասվել է նոր տեսակի շարքին, որը ստացել է Miosurnia diurna անվանումը: Նա, ինչպես և ցերեկային բուերի ժամանակակից փոքրաթիվ տեսակները, պատկանում է Surniini խմբին:
Գիտնականները ենթադրում են, որ այս տարածքում հնադարյան բուերը ստիպված են եղել փոխել իրենց կենսակերպը ցերեկայինի, քանի որ հիմնականում օրվա այդ ժամերին է նրանց որսը դուրս եկել իր բնից:Այս շրջանում գիշերները շատ ցուրտ են եղել։
Այսպիսով, կլիմայական պայմանները ստիպել են բուերին զարգանալ, ասում են գիտնականները: Նրանց ուսումնասիրությունը փոխում է ցերեկային բուերի պատմության մասին պատկերացումը՝ պարզվում է, որ այն շատ ավելի երկար և նշանակալի է եղել, քան ընդունված էր համարել: Miosurnia diurna-ն ցերեկային բուի ամենավաղ հայտնի օրինակն է:
Հնագետները առաջին ցերեկային բուի մնացորդներ են հայտնաբերել. 6 մլն տարի առաջ նա փոխել է կենսակերպը
Չինացի հնագետները հետազոտել են հնադարյան անհետացած բուի կմախքը, որը մոտ 6 մլն տարի առաջ ապրել է Տիբեթյան լեռնաշղթայի եզրին, և պարզել են, որ նա ցերեկային թռչուն է եղել: Այս մասին է վկայում աչքի ոսկորների մանրամասն ուսումնասիրությունը։
Այս հին բուն դասվել է նոր տեսակի շարքին, որը ստացել է Miosurnia diurna անվանումը: Նա, ինչպես և ցերեկային բուերի ժամանակակից փոքրաթիվ տեսակները, պատկանում է Surniini խմբին:
Գիտնականները ենթադրում են, որ այս տարածքում հնադարյան բուերը ստիպված են եղել փոխել իրենց կենսակերպը ցերեկայինի, քանի որ հիմնականում օրվա այդ ժամերին է նրանց որսը դուրս եկել իր բնից: Այս շրջանում գիշերները շատ ցուրտ են եղել։
Այսպիսով, կլիմայական պայմանները ստիպել են բուերին զարգանալ, ասում են գիտնականները: Նրանց ուսումնասիրությունը փոխում է ցերեկային բուերի պատմության մասին պատկերացումը՝ պարզվում է, որ այն շատ ավելի երկար և նշանակալի է եղել, քան ընդունված էր համարել: Miosurnia diurna-ն ցերեկային բուի ամենավաղ հայտնի օրինակն է:
Աղբյուրը՝ news.am