Լրահոս

12.04.2022 13:52


Քամու պատճառով ՀՀ մարզերում և Երևանում վնասվել են տանիքներ, մեքենաներ

Քամու պատճառով ՀՀ մարզերում և Երևանում վնասվել են տանիքներ, մեքենաներ

Ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Վնասները եղել են մասնավորապես Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց Ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Այս խորագրի վերջին նյութերը