Ռուսաստանում տղամարդը պարկի մեջ ավելի քան 1 միլիոն դոլարի ոսկի է գտել
Ռուսաստանի Մագադան քաղաքի բնակչին դատելու են ոսկու խմբաքանակի ապօրինի պահման համար, որը, ըստ քննիչների, նա գտել է ավելի քան մեկ տասնյակ տարի առաջ։ Այս մասին հայտնում է տեղական Kolyma.ru հրատարակությունը՝ հղում կատարելով շրջանի դատախազությանը։
Քննիչների տվյալներով՝ 2008-ի ամռանը Խասին Մագադան գյուղում մեղադրյալը հայտնաբերել է պարկ՝ լի ոչ ստանդարտ ոսկու ձուլակտորներով, թանկարժեք մետաղից պատրաստված շղթաներով՝ 22 կգ ընդհանուր քաշով:
Հայտնաբերվածը գնահատվել է քան 91 միլիոն ռուբլի (ավելի քան 1 միլիոն դոլար - խմբ.):Ավելի քան 13 տարի տղամարդը գողացված ապրանքը պահում էր պահոցում, իսկ 2021 թվականի դեկտեմբերին՝ փորձելով վաճառել զարդերը, ձերբակալվել էր իրավապահների կողմից։
«Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության համար (խոշոր չափերով թանկարժեք մետաղների ապօրինի պահում և փոխադրում)»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Գործը կքննի Մագադանի քաղաքային դատարանը։
Աղբյուրը՝ tert.am