Աշխարհ

12.04.2022 21:50


Samsung-ն իր էժան սմարթֆոններն առանց լիցքավորման սարքի կվաճառի

Samsung-ն իր էժան սմարթֆոններն առանց լիցքավորման սարքի կվաճառի

Samsung-ը դադարեցրել է անվճար լիցքավորիչների տրամադրումը նոր էժան սմարթֆոնների հետ, հայտնում է GizmoChina-ն։

Լրագրողները նշել են, որ Samsung-ն ԱՄՆ-ում թողարկել է Galaxy A13 4G սմարթֆոնը։ 190 դոլար արժողությամբ էժան սմարթֆոնը տուփում անվճար լիցքավորման ադապտեր չի ստացել։ Մասնագետների կարծիքով՝ դա ապրանքանիշի՝ առանց աքսեսուարների մատակարարված առաջին մատչելի սարքն է: Ավելի վաղ Samsung-ն առանց լիցքավորիչների միայն միայն թանկարժեք մոդելներն էր վաճառում:

«Սարքը 5000 միլիամպ/ժամ հզորությամբ մարտկոց ունի, որը 15 վտ արագ լիցքավորում է ապահովում: Հատկանշական է, որ A13 4G-ն ԱՄՆ-ն լիցքավորման ադապտերով չի մատակարարվում»,-ընդգծել են հեղինակները։ Ընդ որում, այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Եվրոպայում և Հնդկաստանում, սարքն ադապտերով է շուկա մտել։ Փորձագետների կարծիքով՝ Samsung-ը սկսել է ընտրողաբար հրաժարվել անվճար լիցքավորիչից մի շարք տարածաշրջաններում:

Samsung Galaxy A13 4G-ն 2408x1080 պիքսել թույլատրությամբ 6.6 դյույմանոց էկրան, Exynos 850 չիպ, 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գիգաբայթ ներքին հիշողություն, 50, 5, 2 և 2 մեգապիքսել թույլատրությամբ չորս օբյեկտիվով հիմնական տեսախցիկ ունի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը