Քաղաքական

12.04.2022 21:26


Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով Փառուխում ՊԲ զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով Փառուխում ՊԲ զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ

Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող, միջադեպը կարգավորվել է, նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ֆուրուխ (Փառուխ) բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է: Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ հանգուցալուծել է միջադեպը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը