Քաղաքական

12.04.2022 22:19


Մեր մուտքն Արցախ չթույլատրելն իշխանության պատվերն է, որն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ․ Վահե Հակոբյան

Մեր մուտքն Արցախ չթույլատրելն իշխանության պատվերն է, որն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ․ Վահե Հակոբյան

Ընդդիմադիր խմբակցության 10 պատգամավորների մուտքը դեպի Արցախ չթույլատրելն ապացուցեց, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Ես ուղղակի համոզված եմ, որ սա իշխանության պատվերն է։ Անցակետի մոտ ռուս խաղաղապահները ցուցակներ ունեին, որտեղ գրված էին մեր բոլորի անուն-ազգանունները։ Ընդորում՝ մեր հենակետում մենք առաջին անգամ տեսանք ԱԱԾ աշխատակիցներին, որոնք շատ մանրակրկիտ գրանցում էին, մուտք ու ելք, քաղաքացիների անունները։ Սրանով իրենք «լեգիտիմացնում են» այն, որ իրենք չեն գնում Արցախ։ Հիմա կասեն՝ սրա համար մենք չէինք գնում»,-նշեց պատգամավորը։

Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենք երկար ժամանակ բանակցել են ռուս խաղաղապահների հետ հասկանալու համար, թե իրենց ինչու թույլ չեն տալիս անցակետից առաջանալ, սակայն՝ ապարդյուն։

«Որեւիցե պատճառ ռուս խաղաղապահները մեզ չներկայացրին։ Մեր հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք հասկանալ, թե ինչն է պատճառը, սակայն անհասկանալի պատասխաններ էր ենք ստացել։ Կապվել ենք Ռուսաստանի դեսպանատան հետ, այնտեղից էլ ասացին, որ խաղաղապահները կապ չունեն դեսպանատան հետ, իրենց ղեկավարության ցուցումներն են կատարում»,-ասաց Վահե Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը