Գորիս-Կապան մայրուղու՝ Ադրբեջանին հանձնված հատվածն այլևս երթևեկելի չէ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել․ ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր եւ բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթեւեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքս վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։ Ճանապարհի երկու կողմում հայկական եւ ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով երկու օր առաջ արված այս լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլեւս երթեւեկելի չէ։
Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաեւ Շուռնուխ, Որոտան եւ Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ եւ մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին»։