Աշխարհ

13.04.2022 20:20


Անգլիացի գիտնականները 3D-տպիչով մատի զգայուն ծայր ունեցող ռոբոձեռք են ստեղծել

Անգլիացի գիտնականները 3D-տպիչով մատի զգայուն ծայր ունեցող ռոբոձեռք են ստեղծել

Բրիսթոլի համալսարանի գիտնականները ստեղծել են մատի զգայուն ծայր ունեցող ռոբոձեռք։ Այն ստեղծվել է 3D-տպիչով և նմանեցվել է մարդու մատի կառուցվածքին։ Դրա շնորհիվ մատի արհեստական բարձիկը կարող է շոշափելով զգալ հարթ ու ցցուն կողեր ունեցող առարկաները։ Հայտնագործությունը կբարելավի ռոբոտների և ձեռքերի պրոթեզների որակը։

Մատի ծայրը փքուն հատվածներ ունի, որոնք նման են անգլիական քորոցի ծայրին։ Դրանք նմանակվել են մարդու մաշկի պտկիկներին, քանի որ հենց դրանք են պատասխանատու շոշափման համար։

Մատի ստեղծված ծայրը կարող է առաջացնել իսկականին նմանվող արհեստական նյարդային ազդանշաններ։ Բայց այն առայժմ վատ է զգում փոքր առարկաները։ Գիտնականները կաշխատեն այս խնդրի լուծման ուղղությամբ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը