Աշխարհ

13.04.2022 21:20


Նյու Յորքում կառուցվել է աշխարհի ամենաբարակ երկնաքերը

Նյու Յորքում կառուցվել է աշխարհի ամենաբարակ երկնաքերը

Մանհեթենի կենտրոնում հայտնվել է աշխարհի ամենաբարակ երկնաքերը։ Աշտարակը գտնվում է 111 West 57th Street հասցեում, բարձրությունը 435 մետր է, հիմքի մակերեսի նկատմամբ հարաբերակցությունը՝ 24։1։ Երկնաքերի պատուհանները նայում են Կենտրոնական զբոսայգուն, գրում է Dezeen-ը։

Աշխարհի ամենաբարակ աշտարակն 60 բնակարան ունի, դրանք արդեն կարելի է բնակեցնել։ Շենքն ունի նաև 25 մետրանոց լողավազան, առանձին ճաշասենյակ, ֆիթնես կենտրոն՝ պատշգամբով և այլ շքեղ հարմարություններով։

Ճարտարապետներն ասում են, որ աշտարակը կառուցվել է աշխարհի ամենաամուր բետոնից: Դրա ճակատներն արևելյան և արևմտյան կողմերում շրջանակված են բրոնզե ներդիրներով հախճապակյա սալիկներով։ Կենտրոնական զբոսայգու և Ստորին Մանհեթենի կողմից (հյուսիս և հարավ)՝ ապակյա կախովի վահանակներով:

Երկնաքերը նախագծվել է SHoP Architects-ի կողմից: Շենքը սկսել է կառուցվել 2014 թվականին, սակայն արդեն 2017 թվականին աշխատանքները ժամանակավորապես սառեցվել էին ֆինանսավորման բացակայության պատճառով։ Ավելի ուշ դեվելոփերն ավարտել էր նախագիծը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը