700 մլն դոլար. ԱՄՆ-ն պատրաստվում է Կիևին կրկին ռազմական օգնություն հատկացնել
ԱՄՆ իշխանությունները շուտով կհայտարարեն Ուկրաինային հարյուր միլիոնավոր դոլարների նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր։
Նշվում է, որ օգնության վերջնական ծավալը դեռ որոշված չէ։ Բայց այն կկազմի մոտ 700 մլն դոլար։
Եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության այս փաթեթը հաստատվի, ապա կստացվի, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Կիևին ընդհանուր առմամբ տրամադրվել էավելի քան 3 միլիարդ դոլար։ Դրանից գրեթե 2,5 միլիարդ դոլարը հատկացվել է Կիևին ռուսական ներխուժման մեկնարկից հետո։
Նաև, ըստ CNN-ի, Պենտագոնը պատրաստվում է չորեքշաբթի անցկացնել զենք արտադրող ութ խոշոր ընկերությունների հանդիպում՝ քննարկելու արդյունաբերության՝ Ուկրաինային աջակցելու կարողությունը «եթե պատերազմը շարունակվի մի քանի տարի»: Ընկերությունների թվում կլինեն General Dynamics-ը, Lockheed Martin-ը և այլք։

Աղբյուրը՝ tert.am