Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են. Զախարովա
Մոսկվան ելնում է նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում ընկած են եռակողմ պայմանավորվածությունները Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ նախաձեռնությունը։
Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցերի ողջ շրջանակը։ Այս թեման եղել է նաեւ ապրիլի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների, ինչպես նաեւ ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցների ընթացքում ուշադրության կենտրոնում։ Այս շփումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը եւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի համաչափ աջակցություն ցուցաբերել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
Զախարովան նշել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն տվել է այս գործընթացում Եվրամիության դերի բոլոր գնահատականները։

Աղբյուրը՝ news.am